CDEK ID ծառայության տրամադրման պայմանները

CDEK ID ծառայության գրանցման և օգտագործման կանոնները
CDEK ID ծառայության սույն Պայմանները հանդիսանում են Ընկերության պաշտոնական առաջարկը՝ ուղղված ֆիզիկական անձանց՝ CDEK ID ծառայության տրամադրման համար ստորև նշված պայմաններով համաձայնագիր կնքելու նպատակով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի (այսուհետ՝ Առաջարկ):

CDEK ID ծառայության տրամադրման պայմանագիրը համարվում է կնքված և ուժի մեջ է մտնում այն պահից, երբ անհատը կատարում է Առաջարկով նախատեսված գործողությունները, որոնք համարվում են անհատի կողմից Առաջարկի բոլոր պայմանները լիովին և անվերապահորեն ընդունված:

Հասկացություններ և սահմանումներ

Ընկերություն․ «CDEK-Global» ՍՊԸ (ՀՊԳՀ 1157746448463, ՀՎՀՀ 7722327689, 630007, ք․ Նովոսիբիրսկ, Կրիվոշչեկովսկայա փող., 15 շենք, մասն․ 1, հարկ 1,2)

Հաճախորդ․ ֆիզիկական անձ, ով ընդունել է սույն Առաջարկը:

Բջջային հավելված․ CDEK բջջային հավելված:

CDEK ID նույնացուցիչ․ նիշերի հաջորդականություն, որը հանդիսանում է Հաճախորդի պաշտպանիչ գործողությունների տարր: Որպես CDEK ID նույնացուցիչ է օգտագործվում հաճախորդի բջջային հեռախոսահամարը: CDEK ID նույնացուցիչն օգտագործվում է Ընկերության և նրա գործընկերների կողմից (ինչպես անձամբ դիմելու, այնպես էլ հեռահար սպասարկման ալիքներից օգտվելիս) առաքման հետագա ծառայությունների մատուցման հնարավորության համար՝ առանց Հաճախորդի ինքնությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու՝ օգտագործելով Հաճախորդին SMS-ով, push հաղորդագրությամբ կամ բջջային հավելվածի անձնական հաշվում իր կողմից նշված բջջային հեռախոսահամարին ուղարկված մուտքի կոդերը:

Ծառայություններ․ Ընկերության և նրա գործընկերների առաքման ծառայություններ:

Հաճախորդի էլեկտրոնային ստորագրություն․ երկու տարրերի՝ CDEK ID նույնացուցիչի և Ընկերության կողմից գեներացված եզակի ծածկագրերի համակցություն, որն ուղարկվում է Հաճախորդին էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով Հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսահամարին (Մուտքի կոդերը) և հանդիսանում է ձեռագիր ստորագրության համակերպ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդված)։

Հարցաթերթիկ․ պատվերների հանձնման կետում արված դիմում CDEK ID նույնացուցիչ ստանալու համար:

Գործընկերներ․ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք Ընկերության հետ կնքել են պայմանագիր, որը նախատեսում է Հաճախորդի մասին տեղեկատվությունն իրենց պատկանող տեղեկատվական ռեսուրսներում հավաստելու և (կամ) լրացնելու հնարավորություն (վեբկայքերում և (կամ) բջջային հավելվածներում)՝ Ընկերությունից ստացած Հաճախորդների անձնական տվյալների հիման վրա:

Պատվերների հանձնման կետ․ Ընկերության կամ նրա գործընկերների պատվերների հանձնման և ստացման կետ:

Հավատարմության ծրագիր․ խրախուսման բալային համակարգի կիրառում Ընկերության և երրորդ անձանց ծառայությունները գնելիս:

Պայմանների մեջ չսահմանված հասկացություններն ու սահմանումները հասկացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իմաստներով:

Առաջարկի առարկան

CDEK ID ծառայությունը Հաճախորդին է տրամադրում հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունները.

– օգտվել Ընկերության և նրա գործընկերների ծառայություններից՝ իրականացնելով Հաճախորդի դրական նույնականացում և հավաստիացում,

– լիազորել Ընկերությանը հարցաթերթիկում առկա իր մասին տեղեկությունները Ընկերության գործընկերներին փոխանցելու` Հաճախորդի նախաձեռնությամբ Հաճախորդի մասին տեղեկությունները Գործընկերների ռեսուրսներում լրացնելու և (կամ) Հաճախորդին նույնականացնելու նպատակով։

– մասնակցել Ընկերության հավատարմության ծրագրերին (եթե նման ծրագրերը հասանելի են Հայաստանի Հանրապետության տարածքում)

CDEK ID ծառայության հասանելիությունն Օգտատիրոջը տրամադրվում է անվճար:

CDEK ID ծառայությունում գրանցվելու և CDEK ID նույնացուցիչ ստանալու կարգը


Հաճախորդն իրավունք ունի գրանցվել CDEK ID ծառայությունում կապ հաստատելով Ընկերության հետ, այդ թվում՝ Գործընկերների միջոցով: Հարցաթերթիկը լրացրած և ներկայացրած Հաճախորդն Ընկերությանը տրամադրում է տվյալները, որոնք նշված են Հարցաթերթում և համաձայնում է դրանց մշակմանը: Համարվում է, որ Հաճախորդն ընդունել է սույն Առաջարկի պայմանները, երբ ստորագրված Հարցաթերթիկը գրավոր տեսքով ներկայացնում է պատվերների հանձնման կետում։

CDEK ID նույնացուցիչը կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ 18 տարեկանից բարձր ֆիզիկական անձանց, ըստ անձը հաստատող փաստաթղթի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման,

CDEK ID նույնացուցիչի օգտագործման պայմանները

Հաճախորդի սպասարկումը  CDEK ID-ի օգնությամբ հնարավոր է Հաճախորդի դրական նույնականացման և հավաստիացման դեպքում: Ընկերությունն իրավունք ունի փոխել ծառայությունների կազմը և սահմանափակումներ դնել CDEK ID նույնացուցիչի միջոցով մատուցվող ծառայությունների վերաբերյալ՝ առանց Հաճախորդին նախապես ծանուցելու:

CDEK ID նույնացուցիչի և մուտքի կոդերի օգտագործումը պատշաճ և բավարար միջոց է առանց անձը հաստատող փաստաթղթի Հաճախորդի ինքնությունը հաստատելու համար, որի համար կիրառվում է Հաճախորդի պաշտպանիչ գործողությունների համալիր, ինչպես նաև Հաճախորդի կողմից Ընկերության հետ ցանկացած համաձայնագրի ընդունման պատշաճ և բավարար եղանակ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 448-րդ և 449-րդ հոդվածների համաձայն), որը նախատեսում է CDEK ID նույնացուցիչի օգտագործման հնարավորությունը։

Հաճախորդի կողմից Ընկերության մատուցած ծառայությունները ստանալու համար CDEK ID ծառայությունից օգտվելը ենթադրում է, որ Հաճախորդն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունում է առաքման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված հանրային առաջարկի պայմանները (եթե համաձայնագիրը կնքված չի եղել գրավոր) և www.cdek-am.com կայքում տեղադրված առաքման վճարովի ծառայությունների մատուցման կանոնակարգը: Հաճախորդը պարտավորվում է Ընկերությանը/Ընկերության Գործընկերներին առաքման նպատակով չփոխանցել ներմուծման/արտահանման համար արգելված ապրանքների ցանկում նշված առաքանիներ։

CDEK ID նույնացուցիչի և մուտքի կոդերի միջոցով կատարված/տրամադրված ցանկացած գործողություն և ցանկացած տվյալ համարվում է Հաճախորդի կողմից կատարված/տրամադրված և Հաճախորդի կողմից վիճարկման ենթակա չէ:

CDEK ID նույնացուցիչն օգտագործելու համար Հաճախորդն ինքնուրույն է միանում էլեկտրոնային, այդ թվում` բջջային կապի միջոցներին և/կամ անհրաժեշտ գործառույթների համար աջակցությանը, ներառյալ SMS-ի, ինտերնետի (բջջային ինտերնետի) գործառույթները, իր սարքերում (հեռախոս, սմարթֆոն, պլանշետ և այլն) և հեռահաղորդակցության օպերատորի հետ բջջային հավելվածի կատարման համար:

Հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը Հարցաթերթիկում նշված որևէ տեղեկության փոփոխության մասին՝ կապվելով ցանկացած պատվերների հանձնման կետի հետ և ինքնուրույն կրում է չծանուցելու / ուշացած ծանուցելու հետ կապված հետևանքների ռիսկը:

Հաճախորդը և Ընկերությունը պարտավոր են պահպանել CDEK ID նույնացուցիչի և մուտքի կոդերի գաղտնիությունը: Հաճախորդի բջջային սարքի կորստի/հափշտակման դեպքում կամ եթե հարցաթերթիկում նշված CDEK ID հանդիսացող բջջային հեռախոսահամարը փոխվել է, Հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը` կապվելով պատվերների հանձնման ցանկացած կետի հետ և կրում է չծանուցելու/ուշացած ծանուցելու հետ կապված հետևանքների ռիսկը:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց առաքանիների տրամադրման համար, եթե Հաճախորդը բջջային սարքի կորստի կամ հափշտակման, բջջային հեռախոսահամարի փոփոխության, անձնական տվյալների փոփոխության մասին տեղեկատվությունը չի տրամադրել/ժամանակին չի տրամադրել: Նշված ծանուցումը ստանալիս Ընկերությունն անմիջապես արգելափակում է Հաճախորդի CDEK ID նույնացուցիչը:

Հաճախորդը պատասխանատու է երրորդ անձանց կողմից CDEK ID ծառայության չարտոնված մուտքի և օգտագործման անօրինական գործողությունների համար:

CDEK ID ծառայություն մուտք գործելու ժամանակ տրամադրված Հաճախորդի բջջային հեռախոսահամարի փոփոխությունն իրականացվում է կրկին ներկայացված Հարցաթերթի հիման վրա:

Ընկերության գործընկերների ռեսուրսներից կամ ծառայություններից օգտվելիս CDEK ID նույնացուցիչի օգտագործման հնարավորությունը

CDEK ID ծառայության շրջանակներում Ընկերությունը, Հաճախորդի անունից, իրականացնում էՀաճախորդի անձնական տվյալների (ներառյալ միջսահմանային փոխանցումը) փոխանցումը Ընկերության գործընկերներին՝ Հաճախորդի նախաձեռնությամբ Հաճախորդի մասին տեղեկությունները Գործընկերների ռեսուրսներում լրացնելու և (կամ) Հաճախորդին նույնականացնելու նպատակով, իսկ Հաճախորդը սույնով տալիս է իր միանշանակ և կամավոր համաձայնությունը այդ փոխանցման համար: Փոխանցված տվյալների մշակման կարգը որոշվում է Գործընկերների սեփական քաղաքականությամբ:

Գործընկերների ռեսուրսներում լիազորելիս/օգտվելով Ընկերության Գործընկերների ծառայությունները CDEK ID-ի միջոցով, Հաճախորդի տվյալները Գործընկերների Հարցաթերթիկում լրացվում են ավտոմատ կերպով: Գործընկերոջը տրամադրվում են միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են Գործընկերոջ Հարցաթերթիկը լրացնելու համար: Գործընկերները Հաճախորդի տվյալներին հասանելիություն են ստանում միայն Հաճախորդի համաձայնությամբ:

Դա անելու համար Հաճախորդը պետք է.

1. Գրանցված լինի CDEK ID ծառայությունում,

2. Ընկերության Գործընկերոջ ռեսուրսում սեղմի «Մուտք գործել CDEK ID-ով» կոճակը կամ առաքումը ստանալու պահին տեղեկացնի Գործընկերոջ աշխատակցին, որ ստացումը կիրականացվի CDEK ID ծառայության միջոցով,

3. CDEK ID ծառայության մուտքի էջում անցնի նույնականացման ընթացակարգը՝ մուտքագրելով CDEK ID նույնացուցիչը և Մուտքի կոդը/Գործընկերոջ աշխատակցին տեղեկացնի Մուտքի կոդը:

«Մուտք գործել CDEK ID-ով» կոճակը սեղմելու պահին / Մուտքի և վավերացման կոդը CDEK ID-ով հայտնելու պահին Հաճախորդը Ընկերությանը լիազորում է Հաճախորդի Հարցաթերթիկից անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել Ընկերության գործընկերոջը:

Անձնական տվյալներ

Սույն Առաջարկի շրջանակներում (համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի թիվ ՀՕ-49-Ն օրենքի 8-րդ հոդվածի) Հաճախորդին CDEK ID ծառայությունը տրամադրելու համար Ընկերությունն իրավունք ունի հավաքագրել, մշակել հետևյալ անձնական տվյալները՝ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում), ծննդյան տարեթիվ, քաղաքացիություն, գրանցման վայրը և բնակության վայրը (եթե տարբերվում է գրանցման վայրից), անձը հաստատող փաստաթղթի տվյալներ (սերիան (եթե առկա է), համարը, թողարկման ամսաթիվը և վավերականության ժամկետը, թողարկող մարմինը), բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ՀՎՆՀ (հարկ վճարողի նույնականացման համարը):

Հաճախորդի անձնական տվյալների մշակումն իրականացվում է https://cdek-am.com/ կայքում տեղադրված անձնական տվյալների սուբյեկտների անձնական տվյալների հավաքագրման, մշակման և պաշտպանության վերաբերյալ քաղաքականության համաձայն

Անձնական տվյալները մշակելիս Ընկերությունն ապահովում է Հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ պաշտպանելու Հաճախորդից ստացված անձնական տվյալները դրանց հավաքագրման և մշակման ընթացքում անձնական տվյալների չարտոնված, այդ թվում՝ պատահական մուտքից, ինչը կարող է հանգեցնել ոչնչացման, փոփոխման, արգելափակման, պատճենման, երրորդ անձանց չարտոնված տրամադրման, անձնական տվյալների չարտոնված տարածման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների:

Հաճախորդը տրամադրում է իր անձնական տվյալները Ընկերությանը և համաձայնում է դրանց հավաքագրմանը, մշակմանը, միջսահմանային փոխանցմանը, Հաճախորդին Ընկերության կողմից տեղեկատվություն տրամադրելու համար Ընկերության հետ ցանկացած պայմանագրերի կնքման և կատարման նպատակով (այդ թվում՝ էլեկտրոնային հաղորդագրությունների էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով, էլեկտրոնային տեքստային հաղորդագրություններ բջջային հեռախոսահամարին, զանգեր, ինչպես նաև կապի այլ ուղիներով): Բացի այդ, Հաճախորդը համաձայնում է, որ Ընկերությունն իրավասու է տեղեկատվություն ստանալ երրորդ անձանցից՝ օգտագործելով Հաճախորդի տրամադրած անձնական տվյալները:

Վերոնշյալ նպատակների հետ կապված՝ Հաճախորդը համաձայնում է, որ Առաջարկում սահմանված նպատակներին հասնելու համար իր անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց և տալիս է իր համաձայնությունը:

Նշված գործողությունների իրականացման համար տրված համաձայնությունը գործում է անորոշ ժամկետով և կարող է հետ կանչվել կամայական ձևով՝ գրավոր դիմումի հիման վրա:

Այլ պայմաններ

Ընկերությունն իրավունք ունի հրաժարվել Հաճախորդին տրամադրել CDEK ID ծառայության հասանելիություն՝ հետևյալ հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում.

– եթե Հաճախորդին նույնականացնելն (անձը հաստատելու) անհնար է CDEK ID ծառայության հասանելիության համար հարցաթերթիկ ներկայացնելիս կամ որպես ավտոմատ նույնականացման ընթացակարգի մաս,

– եթե Հաճախորդը հրաժարվում է փաստաթղթեր կամ տեղեկատվություն (տվյալներ, մանրամասներ) տրամադրել, որոնք անհրաժեշտ են CDEK ID ծառայության մուտք գործելու համար,

– եթե Հաճախորդի մուտքը CDEK ID ծառայությանը ստանալու համար տրամադրված փաստաթղթերի և տեղեկատվության (տվյալներ, մանրամասներ) վավերականության, ամբողջականության և (կամ) օրինականության վերաբերյալ կասկածներ  կան,

– եթե խախտվել է CDEK ID ծառայության մուտք գործելու կարգը:

Ընկերությունն իրավունք ունի արգելափակել Հաճախորդի մուտքը CDEK ID ծառայություն՝ հետևյալ հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում.

– CDEK ID ծառայության մուտք գործելու կարգի խախտում,

– տեղեկատվության առկայություն անօրինական գործողությունների մասին, որոնք Հաճախորդը կամ մեկ այլ անձ կատարել է կամ մտադիր է կատարել՝ օգտագործելով CDEK ID ծառայությունը և CDEK ID նույնացուցիչը,

– Ընկերության կողմից CDEK ID նույնացուցիչի խափանման, CDEK ID ծառայության չարտոնված մուտքի մասին տեղեկատվության ցանկացած աղբյուրից ստացում,

– CDEK ID ծառայության մուտքի դադարեցում` Հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա,

– Հաճախորդի կամ Հաճախորդի անունից գործող այլ անձի կողմից Առաջարկի պայմանների ցանկացած այլ խախտում:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Գործընկերների ծառայությունների, «CDEK ID ծառայությունում գրանցվելու և CDEK ID նույնացուցիչի ստացման կարգի» 2-րդ կետում նշված ծառայությունների առկայության, կայունության և ճշգրտության, ինչպես նաև մուտքի նախաձեռնողի նույնականացման տվյալների բովանդակության (կազմը), նրա հաշիվների կարգավիճակի (պայմանի)/Հաճախորդի մասին տեղեկությունների համար: 

Ընկերությունն իրավունք ունի փոփոխություններ կատարել Առաջարկում, փոփոխությունները կատարվում են միակողմանիորեն:

Կանոնների նոր խմբագրումն ուժի մեջ է մտնում www.cdek-am.com կայքում հրապարակվելու պահից

CDEK ID նույնացուցիչի յուրաքանչյուր օգտագործմամբ Հաճախորդը հաստատում է, որ կարդացել և համաձայն է www.cdek-am.com կայքում տեղադրված Կանոնների գործող տեքստի հետ: